Հինգը հատ խնդիր

1. Արամը ուներ 125 խնձոր։ Նա գնեց ևս 87 խնձոր։
Քանի՞ խնձոր ունի Արամը հիմա։

2. Դասարանում կա 6 շարք, յուրաքանչյուր շարքում՝ 8 նստարան։
Քանի՞ նստարան կա ընդհանուր։

3. 48 կոնֆետը հավասար բաժանեցին 6 երեխաների միջև։
Քանի՞ կոնֆետ ստացավ յուրաքանչյուր երեխան։

4․ Մի շաբաթում կա 7 օր։ Եթե այսօր երեքշաբթի է, ինչ օր կլինի 3 օր հետո։

5. Դասը սկսվում է ժամը 9:15-ին և ավարտվում է 10:00-ին։
Քանի՞ րոպե է տևում դասը։

Հնարագետ ջուլհակը

Հեղինակ՝ Ղազարոս Աղայան

(Ավանդություն)
1
Շահ-Աբասի ժամանակ հեռու աշխարհից դերվիշի հագուստով մի մարդ է գալիս Սպահան քաղաքը։ Քաղաքի ընդարձակ հրապարակի մեջ այդ դերվիշը մի մեծ շրջան է քաշում փայտով, ինքն էլ կշտին նստում լուռ ու մունջ։ Անցուդարձ անողները նայում են և զարմանալով հարցնում, թե՝ դու ո՞վ ես, այս ի՞նչ բան է, որ դու քաշել ես. արդյոք մի թալիսման չէ՞ սա, և մեզ համար բարի՞, թե՞ չար թալիսման է… Դերվիշը բնավ չի խոսում։ Ամբողջ քաղաքը վարանման մեջ է ընկնում, թե՝ սա ի՞նչ կնշանակե արդյոք։ Վերջը իմաց են տալիս Շահ-Աբասին, թե՝ այսպիսի մի դերվիշ է եկել…

Շահ-Աբասը իր գիտնականներից մեկին ուղարկում է, որ տեսնե ի՞նչ բան է, ի՞նչ է դերվիշի ուզածը, ինչո՞ւ է ժողովրդին սարսափի մեջ գցել։

Գիտնականը գնում է և ասում դերվիշին. — Ո՛վ մարդ, ես հասկանում եմ քո միտքը։ Քո շրջանը նշանակում է երկինք։ Դատարկ է մեջը։ Այդ նշանակում է, որ դու ուզում ես երկինքը կապել, որ ոչ մի ամպ չլինի այնտեղ, որ է՛լ անձրև չգա, սով ընկնի մեր աշխարհքը։ Գիտե՛մ, գիտե՛մ, որ դու կարող ես այդ բոլորն անել, բայց խղճա՛ մեզ, այդպես բան մի՛ անիլ, ինչ որ ուզես՝ քեզ կտա թագավորը…

Դերվիշը բնավ չխոսեց և գիտնականի երեսին անգամ չնայեց։ Բայց ժողովուրդը, լսելով գիտնականի բացատրությունը, ավելի մեծ երկյուղի մեջ ընկավ։ Էլ չէին ասում, թե՝ գուցե սխալ էր գիտնականի բացատրությունը, այլ դրա հակառակ՝ լուն ուղտ շինելով, պատմում էին իրար, թե. «Բա չե՞ք ասիլ, դերվիշը մի ամենազոր մարդ է, այսինչ երկրում հեղեղ և կարկուտ է թափել, բոլոր բնակիչներին կոտորել, այնինչ տեղ յոթը տարի շարունակ կապվել է երկինքը, ոչ մի կաթիլ անձրև չի եկել, սով է ընկել երկիրը, բոլորեքյանք կերել են միմյանց…»։ Մյուս օրը Շահ-Աբասն ուղարկեց մի ուրիշ գիտնական։

— Գիտե՛մ, գիտե՛մ, ով ես դու, մա՛րդ Աստուծո,— ասում է գիտնականը։— Քո շրջանը նշանակում է երկիրս։ Դատարկ է մեջը։ Դրանով ուզում ես ասել, որ ժանտախտով պիտի դատարկես մեր երկիրը։ Խնայի՛ր մեզ. խնայի՛ր, ի սեր Ամենակալին, այդպես բան մի՛ անիլ, ինչ որ ուզենաս՝ քեզ կտանք։

Դերվիշը դարձյալ մնաց լուռ։ Ավելի ևս սաստկացավ ժողովրդի երկյուղը, և նորանոր առասպելներ տարածվեցին քաղաքի մեջ։

Բոլոր գիտնականները հաջորդաբար գնացին դերվիշի մոտ, և բոլորն էլ, ունքը շինելու տեղ, աչքն էլ հանեցին, փոխանակ ժողովրդի կասկածը փարատելու, նրան ավելի երկյուղի ու սնահավատության մեջ գցեցին։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Բացատրիր լուն ուղտ շինել, ժանտախտով դատարկել երկիրը, ունքը շինելու տեղ աչքն էլ հանել արտահայտությունները։

    Լուն ուղտ շինել — չափազանցել, մեծացնել, փոքրիկ՝ աննշան բանին մեծ նշանակություն տալ:
    ժանտախտով դատարկել երկիրը — հիվանդությամբ մարդկանց սպանել, որ երկիրը դատարկվի:
    Ունքը շինելու տեղ աչքն էլ հանել — բարի նպատակ հետապնդելով հակառակ արդյունքը տալ:
  2. Ինչո՞ւ են մարդիկ այդպես վախենում դերվիշից։

    Մարդիկ վախենում էին, որովհետև չէին հասկանում դերվիշի գործողության իմաստը։ Նրա լռությունը ավելի էր խորացնում անհայտությունը։ Բացի այդ, գիտնականների սխալ ու չափազանցված բացատրությունները մարդկանց մեջ տարածեցին սարսափ և սնահավատություն։
  3. Քո կարծիքով ի՞նչ էր մտածում դերվիշը, պատասխանդ պատճառաբանիր։

    Կարծում եմ՝ դերվիշը պարզապես ուզում էր մարդկանց փորձել կամ ցույց տալ, թե որքան հեշտ են նրանք խաբվում և վախենում անհասկանալի բաներից։ Նրա լռությունը կարծես դիտավորյալ էր, որպեսզի մարդիկ իրենք սկսեն հորինել և վախենալ իրենց մտքերից։
  4. Վերնագրիր հատվածը։

    «Դերվիշի լռությունը և մարդկանց վախը»
  5. Հատվածը պատմիր դերվիշի անունից /բանավոր/։

    Ես եկա Սպահան՝ դերվիշի հագուստով և մի շրջան քաշեցի գետնին։ Չխոսեցի ոչ մեկի հետ, որովհետև ուզում էի տեսնել՝ մարդիկ ինչպես կհասկանան իմ արարքը։ Նրանք սկսեցին տարբեր բաներ մտածել, վախենալ ու իրար պատմել սարսափելի պատմություններ։ Գիտնականներն էլ եկան, բայց փոխանակ ճշմարտությունը բացատրելու, ավելի շփոթեցրին մարդկանց։ Ես լուռ հետևում էի և համոզվում, թե որքան հեշտ է մարդկանց մոլորեցնել, երբ նրանք վախենում են անհայտից։

2

Թագավորը կարծում էր, որ դերվիշի արածը մի հասարակ հանելուկ պիտի լինի, և իրան համար շատ ամոթ էր համարում, որ այդ հասարակ հանելուկը լուծող մի գիտնական չունի։ Այսպիսի մտատանջությունով նա մեկ օր ծպտված ման էր գալիս Սպահանի Հայոց թաղումը, ուր հանդիպեցավ մի տարօրինակ բանի։ Մի տանիքի վրա ցորեն կար փռած աղունի համար, ոչ ոք չկար մոտը, բայց մի երկայն եղեգ կար ցցված, որ ինքն իրան անդադար տարուբերվելով քշում էր ճնճղուկներին։ «Այս հրաշքի գաղտնիքը պետք է տան մեջը փնտրել»,— ասաց թագավորն ու ներս գնաց տուն և այնտեղ տեսավ մի ջուլհակ, որ կտավ էր գործում։

Երբ որ թագավորը ներս մտավ՝ ողջունեց ջուլհակին, ջուլհակը նայեց նրա վրա, իսկույն ոտքի կանգնեց, խոր գլուխ տալով պատասխանեց նրա ողջույնին, հետո սկսեց շարունակել իր գործը։ Ջուլհակի աջ ու ձախ կողմին մի-մի օրորոց կար դրված։ Երբ որ նա սկսեց գործել՝ օրորոցներն էլ սկսեցին օրորվիլ տանիքի ինքնաշարժ եղեգի պես։ Օրորոցում եղած երեխաները ծերունու թոռներն էին, որոնց մայրերը, տան մի անկյունում նստած՝ ճախարակով բամբակ էին մանում կտավի համար։ Իր հարսներին գործից չգցելու համար հնարագետ ջուլհակը տանիքի եղեգից մի թել էր կապել, թելի մեկ ծայրը փաթաթել կտավի սանրին, որ իր տարուբերվելովը շարժում էր եղեգը։ Օրորոցներից նմանապես թելեր ուներ կապած, որոնց հակառակ ծայրերը իր աջ ու ձախ մատներին էր փաթաթել։ Աջ ձեռքով մաքուքը նետելիս՝ աջ կողմի օրորոցն էր օրորվում, ձախով նետելիս՝ ձախ կողմինը։ Այսպիսով, նա մեկ անգամից երեք գործ էր կատարում։

Թագավորն այդ ամենը նկատեց և գովեց իր մտքումը նրա հնարագիտությունը, միայն նրա ոտքի կանգնելով խոր գլուխ տալը թագավորի մեջ կասկած ձգեց, թե՝ չլինի՞ իրան ճանաչեց։ Այս բանն ստուգելու համար թագավորը մի մութ հարցմունք արավ նրան.

— Չլինի՜մ, չլինի՜մ…

— Մի՞թե, մի՞թե…— պատասխանեց ջուլհակը։

Թագավորը, «չլինիմ, չլինիմ» ասելով՝ ուզեց ասել ծերունուն. «Եթե ինձ ճանաչեցիր՝ չլինի թե երևցնես այդ բանը, թող մեր մեջը մնա»։ Իսկ ծերունին պատասխանեց՝ «Մի՞թե, մի՞թե», այսինքն՝ «Մի՞թե ես հիմար եմ և այդքանը չգիտեմ»։

— Քանիսի՞ մեջն ես, վարպե՛տ,– հետո հարցրեց թագավորը։

— Երկուսս լրացրել, երեքի մեջն եմ մտել,— պատասխանեց ջուլհակը։

Թագավորի այս հարցմունքը ջուլհակի հասակին էր վերաբերում։ Ջուլհակը պատասխանեց, որ երկու ոտքով ման գալն արդեն վերջացրել է, հիմա գավազան է գործ ածում՝ իբրև երրորդ ոտք, մեկ խոսքով՝ ծերացել է։

Թագավորն այսպիսի շատ մութ հարցմունքներ արավ և բոլորի պատասխանն էլ ստացավ դարձյալ մութ կերպով։ Տեսավ, որ ծերունի հայը մի հնարագետ և հանճարի տեր մարդ է թե՛ գործով և թե՛ խոսքով, մտածեց, որ միայն սա՛ կարող է դերվիշի պատասխանը տալ։

— Դու, որ այդչափ հնարագետ ես,— ասաց թագավորը,— եթե մի քանի սագ ուղարկեմ քեզ մոտ՝ կարո՞ղ ես փետրել նրանց։

— Դրա քաջ վարպետն եմ ես,— ասաց ջուլհակը։

Հարցեր և առաջադրանքներ

1․ Դուրս գրիր անծանոթ բառերը և բացատրիր։

Ջուլհակ-դերձակ
ճախարակ- Մանելու հասարակ գործիք, որ շարժման մեջ է դրվում ձեռքով կամ ոտքով։
աղուն-աղունիկ

2․ Երկրորդ հատվածից դուրս գրիր 5 ածական /ինչպիսի՞ հարցին պատասխանող բառեր/,  5 գոյական/ ի՞նչ հարցին պատասխանող բառեր/, 5 բայ /ի՞նչ անել, ի՞նչ լինել հարցերին պատասխանող բառեր։

Ածականներ

Խնայող

Տարօրինակ

Խոր

Գիտական

Մութ

Գոյականներ

Ընդգծում

Թագավոր

Ջուլհակ

Թաղում

Տանիք

Բայեր

Անցնել

Առաջացնել

Գործել

Տարորինակություն

Ուղարկել

3․ Թվարկիր այս հատվածի հերոսներին և բնութագրիր նրանց։

Թագավոր՝ Նա Խելացի, հետաքրքրասեր և խորամանկ անձ է, ով ցանկանում է բացահայտել դերվիշի հանելուկը: Նրա մտքում կասկածներ են ծագում, երբ նա նկատում է ջուլհակի անհատականությունը, բայց նա նաև հարգում է նրա հնարամտությունը և պատրաստ է օգնություն ստանալ նրանից:

Ջուլհակ՝ Խելացի, հնարամիտ, շատ փորձառու մարդ, ով ունի վարպետություն իր գործում: Նա շատ հետևողական է և ունակ միանգամից մի քանի գործ անել: Նրա սառնասրտությունն ու խելամտությունը զարմացնում են թագավորին:

4․ Հատվածը վերնագրիր բառով, ապա բառակապակցությամբ։

Բառով՝ Հանրագիտակ Ջուլհակը

Բառակապակցությամբ՝ Թագավորի զարմանքը և Ջուլհակի հնարամտությունը

5․ Հատվածը պատմիր թագավորի անունից /բանավոր/։

Ես գնում էի Սպահան՝ անցնելով Հայոց թաղում, երբ աչքիիս ընկավ մի տարօրինակ տեսարան: Տանիքի վրա ցորեն էր փռած աղունի համար, սակայն ամենատարբեր բաներից մեկը մի երկայն եղեգի շարժումն էր, որը իրան անդադար թափահարելով քշում էր ճնճղուկներին: Ես մտածեցի, որ այս հրաշքի գաղտնիքը տան ներսում կլինի, ու անմիջապես ներս մտա:

Տանը մի ջուլհակ կար, որը աշխատում էր կտավի վրա։ Նա ինձ ողջունեց, իսկ ես նկատեցի, որ նրա երկու կողմերում օրորոցներ էին դրված՝ այնպես որ, նա միաժամանակ մի քանի գործ էր անում։ Ես զարմացած հարցրի, թե կարող է ինձ օգնել մի քանի սագ փետրելու հարցում, և նա վստահեցրեց՝ դա իր գործն է։

Իհարկե, ես այս ամենը դիտեցի և հասկացա, որ Ջուլհակն իսկապես խելացի ու վարպետ մարդ է։ Նրա հնարամտությունը զարմացրեց ինձ, իսկ նրա խոհեմությունը վստահություն ներշնչեց։

3

Այս պատասխանն ստանալուց հետո թագավորը գնաց։ Շատ չանցավ՝ ջուլհակի մոտ եկան թագավորի գիտնական նազիր-վեզիրները։

«Ահա՛ եկան թագավորի սագերը, իրա՛վ որ լավ փետրելու թռչուններ են»,— ասաց ջուլհակը ինքն իրան։

Թագավորը տուն գնալով սաստիկ բարկացել էր գիտնականների վրա և սպառնացել էր, որ եթե գոնե մի մարդ չգտնեն, որ դերվիշին պատասխան տա, նրանց բոլորին էլ կաքսորե։ Այսպես նեղի գալով՝ որոշեցին դիմել հնարագետ ջուլհակին, որի համբավը նրանցից մեկը լսել էր։

— Վարպե՛տ եղբայր, կարող չե՞ս արդյոք մի պատասխան տալ մեր տարօրինակ հյուրին, որ ժողովրդի վրա սարսափ է տարածել,— ասացին գիտնականները և պատմեցին դերվիշի դեպքը, որ արդեն հայտնի էր ջուլհակին։

— Ինչո՞ւ չէ… կարող եմ… բայց մեծ ծախք կպահանջվի դրա համար։ Պետք է ձեռք բերել մի կախարդական գավազան, մի անմահական սխտոր և մի ոսկի ձու ածող հավ։

Գիտնականները մնացին ապշած։

— Դրա ծախքը մե՛նք կվճարենք,— ասացին նրանք ուշքի գալով,— միայն՝ մենք չենք կարող գտնել այդ բաները, ինչ որ դու ես ասում։

— Երեք բան է իմ ուզածը, և ես ի՛նքս կգտնեմ, միայն՝ ամեն բանի համար մի գլխարկ լիքը ոսկի է պետք։ Դուք երեք հոգի եք, ամենքդ ձեր գլխարկովը մեկ ոսկի կբերեք, ես էլ կգամ դերվիշին պատասխան կտամ։

Գիտնականները ճարահատած համաձայնեցին։ Գնացին երեք գլխարկ ոսկի բերին, տվին ջուլհակին։ Այսպես փետրելով նրանց, ինչպես պատվիրել էր թագավորը, վեր կացավ առավ իր հոնի գավազանը, մի գլուխ հոտած սխտոր, ոտի մեկը կոտրած մի հավ, և գնաց սարսափ տարածող դերվիշի մոտ։

Հավաքվեցին բոլոր քաղաքացիք, ներկա էր և թագավորը՝ իր բոլոր իշխաններով։

Ջուլհակը չխոսեց դերվիշի հետ. նա լուռումունջ իր գավազանի ծայրով մի խոր ակոս քաշեց շրջանի մեջտեղով ծայրե ի ծայր և այսպիսով դերվիշի շրջանը երկու հավասար մասի բաժանեց և նստեց նրա դեմ հանդիման։

Դերվիշը երկար մտածեց, գլուխը թափ տվավ. վերջը մի գլուխ սոխ հանեց, դրավ առջևը։

Ջուլհակը, առանց երկար մտածելու, իսկույն իր սխտորը հանեց, դրավ իր առջևը։ Բարկացավ դերվիշը և իր ջեբից հանեց մի բուռ կորեկ և շաղ տվավ ամբողջ շրջանի մեջ։

Ջուլհակը փեշի տակից հանեց իր հավը, որ իսկույն կտկտալով կերավ բոլոր կորեկը։

Դերվիշն էլ մինչև վերջը չսպասեց, իսկույն վեր կացավ և մռմռալով հեռացավ-գնաց…

Թագավորը մոտեցավ ջուլհակին և խնդրեց, որ բացատրե այդ հանելուկի նշանակությունը։

— Ո՛ղջ լինի թագավորը,— ասաց ջուլհակը։— Այս մարդը մի խելագար դերվիշ է։ Երևակայել է, որ ինքը մի շատ զորեղ իմաստուն մարդ է և կարող է մեր ամբողջ աշխարհքին տիրել։ Իր քաշած շրջանով ուզում էր մեզ հասկացնել, թե իրա՛նն է բոլոր մեր երկիրը։ Ես չուզեցա հասկացնել նրան, որ այդ խելագարություն է, այլ՝ կես արի մեջտեղից, որով ուզեցա ասել՝ թե կեսն էլ իմն է։ Նա բարկացավ և իր սոխով ինձ պատերազմ հայտնեց կամ ուզեց ասել՝ մեր մեջ դառնություն կծագի, կռիվ կլինի։ Ես էլ իմ սխտորով հասկացրի նրան, որ ես փախչող չեմ, թեկուզ կռվից էլ վատթար բան պատահի։ Նա կորեկով ինձ սպառնաց, որ իր զորքերն անհամար են։ Ես էլ իմ հավով ցույց տվի, որ ահա՛ այսպես կջարդեմ ես քո անհամար զորքը։ Դրա վրա նա տեսավ, որ է՛լ չի կարող մեզ վախեցնել, փախավ-գնաց…

Քաղաքացիք շատ ուրախացան, որ վերջապես ազատվեցին դերվիշի տալիք երևակայական սովից ու մահից, և ամենքը միաբերան գոչեցին. «Կեցցե՜ ջուլհակը»։

Շահ-Աբասը, որ շատ արհեստասեր թագավոր էր, գովեց ջուլհակին և հետո հարցրեց.

— Ի՞նչ արիր իմ սագերին, լավ փետրեցի՞ր, թե՞ ոչ…

— Ո՛ղջ լինի թագավորը, այո՛, լա՜վ փետրեցի, ահա՛ նրանց փետուրները,— ասաց ջուլհակը և թագավորի առջևը դրավ մի պարկ ոսկի։

— Քե՛զ են արժանի այդ ոսկիքը,— ասաց թագավորը,— դու ավելի օգտակար գործադրություն կգտնես դրանց համար։ Մի այդքան էլ իմ գանձարանից ստացիր և մի մեծ գործարան բաց արա. թող ծաղկի քո արհեստը իմ երկրիս մեջ։ Այսուհետև իմ պալատի դռները միշտ բաց են քեզ համար, թող իմ հովանավորությունը լիուլի տարածվի քո իմաստուն ժառանգների և քո ազգի վրա։

Բառարան

Դերվիշ — մահմեդականների թափառաշրջիկ կրոնավոր, խև
Բոլորեքյան — բոլորը, ամենքը, բոլորը միասին
Մաքուք — մաքոք

Հարցեր և առաջադրանքներ
Գրի՛ր 5 առաջադրանք, որոնք կվերաբերեն 3-րդ մասին

  1. Նկարագրի՛ր, թե ինչ հնարք կիրառեց ջուլհակը դերվիշին հաղթելու համար։
  2. Բացատրի՛ր, թե ինչ էին խորհրդանշում սոխը, սխտորը և կորեկը։
  3. Ինչո՞ւ դերվիշը վերջում փախավ․ ի՞նչ հասկացավ նա ջուլհակի գործողություններից։
  4. Ինչպե՞ս վերաբերվեց թագավորը ջուլհակին պատմության վերջում, և ինչո՞ւ։
  5. Ի՞նչ դաս կարելի է քաղել այս պատմությունից ջուլհակի վարքագծի հիման վրա։

Կոտորակների բազմապատկումը/մաս 2

Բնական թիվը և կոտորակը բազմապատկելիս, ստացվում է մի կոտորակ, որի համարիչը հավասար է բնական թվի և բազմապատկվող կոտորակի համարիչի արտադրյալին,  իսկ հայտարարը հավասար է բազմապատկվող կոտորակի այտարարին։

Օրինակ՝  5‧ =

 5‧  

Կոտորակները  բազմապատկելիս, ստացվում է մի կոտորակ, որի համարիչը հավասար է բազմապատկվող կոտորակների համարիչներիի արտադրյալին,  իսկ հայտարարը հավասար է բազմապատկվող կոտորակների այտարարին։

Օրինակ՝

=

Առաջադրանքներ

  • Գումարը գրի առեք արտադրյալի տեսքով.

Օրինակ՝

4/9+4/9+4/9+4/9 = 4·4/9 = 16/9
7/6+7/6+7/6+7/6+7/6 = 5·7/6 = 35/6
3/5+3/5+3/5+3/5+3/5 = 5·3/5 = 15/5
9/11 (11 անգամ) = 11·9/11 = 99/11
5/8 (8 անգամ) = 8·5/8 = 40/8
1/50+1/50+1/50+1/50 = 4·1/50 = 4/50

  • Արտադրյալը գրի առեք գումարի տեսքով․

Օրինակ՝  5‧ =

3·5/8 = 5/8+5/8+5/8 = 15/8
8·1/4 = 1/4×8 = 8/4
4·3/5 = 3/5+3/5+3/5+3/5 = 12/5
6·1/9 = 6/9
5·6/25 = 30/25
20·1/10 = 20/10
5·4/30 = 20/30
12·1/10 = 12/10

  • Կատարեք բազմապատկում՝

          Օրինակ՝

=

30/7 · 3/20 = (30·3)/(7·20) = 90/140 = 9/14
4/25 · 5/16 = 20/400 = 1/20
5/7 · 7/15 = 35/105 = 1/3
9/4 · 2/3 = 18/12 = 3/2
30/8 · 2/3 = 60/24 = 5/2
10/4 · 3/25 = 30/100 = 3/10
1/2 · 4/5 = 4/10 = 2/5
7/4 · 13/14 = 91/56 = 13/8

  • Թիվը  ներկայացրեք  երկու  սովորական  կոտորակների արտադրյալի  տոսքով․

Օրինակ՝

, քանի որ 27=9‧3, իսկ 18=2‧9

10/24 = (5·2)/(6·4) = 5/6 · 2/4
15/25 = (3·5)/(5·5) = 3/5 · 5/5
21/15 = (7·3)/(5·3) = 7/5 · 3/3
9/18 = (3·3)/(2·9) = 3/2 · 3/9
32/14 = (8·4)/(7·2) = 8/7 · 4/2

  • Գտեք ուղղանկյան մակերեսը, եթե նրա լայնությունը  է, իսկ երկարությունը  5 անգամ մեծ է լայնությունից։

    36/5

Armenian customs and holidays-Easter

Easter is one of the most important religious holidays in Armenia. Armenian people celebrate the resurrection of Jesus Christ with great joy and special traditions. The celebration begins on Saturday evening. Families go to church for the midnight service. People light candles and sing beautiful hymns. The priest announces “Christ is risen!” and everyone responds “Blessed is the resurrection of Christ!” On Easter Sunday morning, families gather for a festive breakfast. The table is decorated with colorful painted eggs. Children love to crack eggs together – whoever’s egg doesn’t break wins! Armenian families also prepare special Easter bread called “chorek” which is sweet and delicious. Traditional Easter foods include fish, rice pilaf, and various salads.The meal is a time for family members to come together and celebrate. After breakfast, children go on egg hunts in gardens and parks. They search for hidden chocolate eggs and small gifts. Some families visit relatives and friends to share Easter greetings.

Vocabulary

resurrection – հարություն religious – կրոնական celebration – տոնակատարություն traditions – ավանդույթներ announces – հայտարարում է festive – տոնական decorated – զարդարված various – տարբեր, զանազան spiritual – հոգևոր communities – համայնքներ

Exercise 1: True or False Read the sentences and write T (True) or F (False):

Easter is celebrated only on Sunday in Armenia. F
Armenian families eat special Easter bread called “chorek.” T
Children play games with painted eggs. T
People visit churches on Saturday evening. T

Exercise 2: Answer the Questions

  1. At the midnight church service, people light candles, sing hymns, and listen to the priest announce “Christ is risen!”
  2. Three traditional Easter foods mentioned are:
    • Chorek (sweet bread)
    • Fish
    • Rice pilaf
  3. Easter represents the resurrection of Jesus Christ and is a joyful religious celebration for Armenian people.

Exercise 3: Complete the Sentences Fill in the blanks with words from the text:

Easter is one of the most important religious holidays in Armenia. The table is decorated with colorful painted eggs. Children go on egg hunts in gardens and parks. Easter brings families together and keeps ancient traditions alive.

Ծաղկազարդի մասին տեղեկություն

Էքսկուրսիա՝ Ծաղկաձոր, Կեչառիս համալիր և ճոպանուղի

ԾԱՂԿԱԶԱՐԴ, հայ ազգային-ավանդական տոն, նվիրված բնության պաշտամունքին, բնության զարթոնքին, ծառ ու ծաղկունքին։

Ծաղկազարդը (Ծառզարդար) Մեծ Պասի նախավերջին կիրակնօրյա տոնն է Զատկից մեկ շաբաթ առաջ, որի ակունքները գալիս են նախաքրիստոնեական հեռավոր ժամանակներից: Տոնի ծիսական արարողությունների մեծ մասը նվիրված է գարնան զարթոնքին և, պատահական չէ, որ այդ օրը եկեղեցում կարդացվող Երգ երգոցի մի հատվածը ամբողջությամբ բնության գովքն է անում. Զի ահա ձմեռն անց, անձրևք անցին և գնացեալ մեկնեցան, ծաղիկք երևեցան յերկրի մերում…:

Տոնը նվիրված է եղել ջրի և անձրևի աստվածուհի Նարին։ Նարը պտղաբեր անձրևներ էր ուղարկում երկիր։ Երաշտի ժամանակ մարդիկ տիկնիկների և ծիսական երգերի ուղեկցությամբ մաղթանքներ էին ուղղում Նարին, որպեսզի նա անձրև տար դաշտերին։ Ծեսի մաս կազմող տիկնիկը ունի տարբեր անուններ՝ Նուրի, Հուրի, Թերափ, Խուճկուրուրիկ, Չիչի-մամա, Ճիճի-մումա, Մամա չթթիկ, Չամչա խաթուն, Ալլապիտիկ և այլն։

անգիր 4

  Միասին՝

  «Է՜յ ջան, սարե՛ր,
  Սասման սարե՜ր․․․»

Արևմտյան

Հե՛յ ուլատեր, հե՛յ գառնատեր․

Ելե՛ք, շուտով բացեք դըռներ.
Ով մինն ուներ— տասն եմ բերել,
Ով տասն ուներ— քըսանն արել…
Շուտով ելե՛ք, եկե՜ք, տարե՜ք,
Ձեր գառն ու ուլ գոմերն արեք։

Միասին՝

Հե՜յ, ո՞ւր ես, Դավի՜թ, հայոց պահապան,
Քարը պատըռվի— դո՛ւրս արի մեյդան։/թմբուկի հարվածներ, սովորողների դոփյուններ/

Արևմուտք՝

— Կորե՛ք, անզգամ դուք Մըսրա շըներ,
Բա չե՞ք իմացել դուք Սասմա ծըռեր…
Մեռա՞ծ եք կարծում դուք մեզ, թե՞ շըվաք,

Կուզեք մեր երկիր դընեք խարջի տա՜կ…
  Բարկացավ Դավիթը, չափը շըպըրտեց,
Տըվավ Կողբադնի գըլուխը ջարդեց,
Չափի փըշրանքը պատն անցավ, գընաց,
Մինչև օրս Էլ դեռ գընում Է թըռած։
Ու ելան՝ թափած ոսկին թողեցին,
Հայոց աշխարքից փախան գընացին
Բադին, Կոզբադին,
Սյուդին, Չարխադին։

Ընթերցում է Արևմտյան դպրոցը․

Հագավ Դավիթ զենքն ու զըրահ,
Կապեց գոտին, Թուր-Կեծակին,
Խաչն էլ իր հաղթ բազկի վըրա,
Ելավ, հեծավ Առյուծ հոր ձին,
Հոր ձին հեծավ ու մըտրակեց։