Աղբյուր Հովհաննես Թումանյան


Սարի լանջին, ժայռի տակ,
Ջուր էր բխում սառնորակ
Ու ցրվելով խոտերում
Իզուր ճահիճ էր դառնում։
Նրա առջև մի խոր գուշ
Շինեց հովիվն ու անուշ
Խաղ ասելով նա տարավ,
Ջրեց հոտը իր ծարավ։
Պախրեն անցավ էն սարից`
Շոգից հանած չոր լեզուն,
Կուշտ-կուշտ խմեց աղբյուրից,
Ապա նայեց Աստծուն։
Անցվորն եկավ տոթակեզ,
Սառն աղբյուրին որ հասավ,
Գլխարկն առավ ու չոքեց՝
Խմեց, սիրտը հովացավ։
Ու տվավ իր օրհնանքը
Անցվոր մարդը էն բարի.
«Քո շինողի օր-կյանքը Ջրի նման երկարի՜…»
Հարցեր և առաջադրանքներ

  1. Դու՛րս գրիր անծանոթ բառերն ու օնլայն բառարանի օգնությամբ
    բացատրի՛ր։
    գուշ-Աղբյուրի առջևը դրված մեծ փայտե տաշտ, որի մեջ թափվում ու հավաքվում է ջուրը, գուռ:պախրա-եղնիկ: տոթակեզ-արյող:
  2. Աղբյուրը որտե՞ղից էր բխում:
    Սարի լանջին, ժայռի տակ,
    Ջուր էր բխում սառնորակ
  3. Ինչպիսի՞ն էր աղբյուրը:
    Աղբյուրը շատ բարի էր և հոքատար, որոհերև օգնում էր ծարավ էակներին:
  4. Փորձի՛ր բացատրել այս հատվածը:
    «Քո շինողի օր-կյանքը Ջրի նման երկարի՜…»
    կյանքդ երկար լինի:

28.02.2024

  1. Թվի թվանշանները դասավորի՛ր այնպես, որ ստացվի հնարավոր ամենամեծ և ամենափոքր քառանիշ թիվը։

2460-6420-2046

1759-9751-1579

9215-9521-1259

  • Դեղինով գունավորի՛ր այն դատողությունները, որոնք ճիշտ են:

Ա. Ցանկացած եռանիշ թիվ մեծ է ցանկացած երկնիշ թվից:

Բ. Ցանկացած քառանիշ թիվ մեծ է ցանկացած եռանիշ թվից:

Գ. Ցանկացած եռանիշ թիվ մեծ է 300-ից:

Դ. Ցանկացած երկնիշ թիվ փոքր է 100-ից:

  • Կազմի՛ր արտահայտություններ և հաշվի՛ր դրանց արժեքը:

Ա. Հաշվի՛ր 1500 և 2800 թվերի գումարի և 1400-ի տարբերությունը:

1500+2800+4300=2900

Բ. 2700 և 900 թվերի տարբերությունը մեծացրո՛ւ 4600-ով:

2700-900+1800=6400

Գ. Գտի՛ր 1400 և 900 թվերի տարբերության կրկնապատիկը:

1400-900=500

Դ. Հաշվի՛ր 5400 և 1800 թվերի գումարի և 2200-ի տարբերությունը:

5400+1800+7200=5000

4․Լուծի՛ր խնդիրները։

Ա. Գևորգն ունի 5 հատ 2000 դրամանոց, 4 հատ 200 դրամանոց և 5 հատ 200 դրամանոց: Ընդամենը որքա՞ն գումար ունի Գևորգը:

Լուծում՝2000×5=10000 4×200=800 5×200=1000 10000+1000+800=11800

Պատասխան՝11800

Բ. Քեվինն ուներ 1 հատ 5000 դրամանոց 2 հատ 500 դրամանոց և 4 հատ 50 դրամանոց: Ընդամենը որքա՞ն գումար ունի Քեվինը:

Լուծում՝1×5000=5000 2×500=1000 4×50=200 5000+1000+200=6200

Պատասխան՝6200

Գ. Տիգրանն ունի 2 հատ 1000 դրամանոց և 5 հատ 200 դրամանոց, իսկ Լեոն՝ 1 հատ 2000 դրամանոց և  2 հատ 500 դրանամոց: Տղաների գումարները միասին որքա՞ն կլինի:

Լուծում՝2×1000=2000 5×200=1000 1×2000=2000 2×500=1000 2000+2000+1000+1000=6000

Պատասխան՝6000

5Քանի՞ խորանարդիկ կա յուրաքանչյուր պատկերում։

Պատասխան՝ 1.(55) 2.(27).3.(60)

27.02.

Գրի՛ր բառեր, որոնք ցույց տան տրված բառերի ինչպիսի լինելը:

սիրուն,լավ,գեղեցիկ: ծաղիկ
վատ,տաք,ուժեղ:քամի
մեծ,բարձր,փոքր:ծառ
նվերներով,լավ,գեղեցիկ:տոնածառ
սպիտակ,շատլավ,ցուրտ:ձմեռ
չքնաղ,հետաքրքիր,լավ:աղջիկ
ուժեղ,լավ,ընկերասեր:տղա

Պատմությունը կարդա՛։

Գայլն ու հովիվը

Հովվի ամբողջ հոտը հիվանդությունից կոտորվեց։ Գայլն իմացավ ու եկավ հովվին մխիթարելու։

– Մի՞թե դա ճիշտ է, – հարցրեց հովվին, – աստվա՜ծ իմ, ի՜նչ մեծ փորձանք է, ի՜նչ սիրունիկ, ինչ թմբլիկ ոչխարներ էին…

Եվ գայլն սկսեց հոնգուր-հոնգուր լաց լինել։

– Շնորհակալ եմ, գայլ եղբայր, – հառաչեց հովիվը, – տեսնում եմ՝ բարի ես ու սրտացավ։

– Ճիշտ որ՝ սրտացավ, – ասաց շունը, – փորձանքը մերն է, բայց տես, որ նրա սիրտն է ցա­վում։

Ինչո՞ւ էր լաց լինում գայլը։

Պատասխանդ պատճառաբանի՛ր մեկ-երկու նախադասությամբ։

Գայլը լաց էր լինում, որովհետև էլ չէր կարող ուտել գառներին

­­­­­­­­­­­­­­

Գրի՛ր մեկ բառով։

Քար ունեցող-քարոտ

Կեղտ ունեցող-կեղտոտ

Մուր ունեցող-մրոտ

Յուղ ունեցող-յուղոտ

Ժանգ ունեցող-ժանգոտ

Փուշ ունեցող-փոշոտ

Ցեխ ունեցող-յեխոտ

Ինչ մասնիկ ավելացրիր, այդ մասնիկը գրի՛ր:ոտ

27.02.2024

1Լրացրո՛ւ պակասող թվերը։

ԹիվըԿլորացրո՛ւ մինչև մոտակա տասնյակըԿլորացրո՛ւ մինչև մոտակա հարյուրյակը
4696 4700 4700
9874 9870 9900
1239 1240 1240
34467 34470 34500
92152 92150 92200
58729 58730 58700
24713 24710 24700

2Յուրաքանչյուր դրամանիշից քանի՞ հատ պետք է վերցնել՝ աղյուսակում նշված գումարը ստանալու համար:

Գումար1000010005002001005010
53450 5 3 0 2 0 10 
26560 2 3 1 0 0 1 1
78370 7 8 0 1 1 1 2
12780 1 2 1 1 0 1 3
45600 4 5 5 0 1 00 

3Լուծի՛ր խնդիրները։

Ա. Ալեքսը 3 րոպեում հեծանիվով անցել է 210 մետր ճանապարհ: Յուրաքանչյուր րոպե նա անցել է հավասար երկարությամբ ճանապարհ: 1 րոպեում քանի՞ մետր ճանապարհ է անցել Ալեքսը:

Լուծում՝210:3=70

Պատասխան՝70

Բ. Գնացքը 7 օրում անցել է 350 կմ ճանապարհ: Յուրաքանչյուր օր անցել է հավասար երկարությամբ ճանապարհ: 1 օրում քանի՞ կիլոմետր ճանապարհ է անցել գնացքը:

Լուծում՝350:7=50

Պատասխան՝50

Գ. Արեգը 4 ժամում անցել է 16 կմ ճանապարհ: Յուրաքանչյուր ժամ նա անցել է հավասար երկարությամբ ճանապարհ: 1 ժամում քանի՞ կիլոմետր ճանապարհ է անցել Արեգը:

Լուծում՝16:4=4

Պատասխան՝4

4 Հաշվի՛ր։

226 x 5 =1130                                2700 : 3 =900                                350 : 5 =70

707 x 5 =3535                                3600 : 9 =300                             420 : 2 = 210       

255 x 4 =6375                                1600 : 4 =400                                390 ։ 3 =130                                      

Ինչպես են տոնում Զատիկը տարբեր երկրներում

Զատիկը Անգլիայում: Անգլիայում շատերի համար այս օրը ավելի կարևոր կրոնական տոն է, քան Սուրբ Ծնունդը: Որպես կանոն դպրոցները երկու շաբաթով փակվում են, իսկ բնակիչներից շատերը ներկա են գտնվում Հարության պատարագին մինչև կեսգիշեր, իսկ դրանից հետո բոլորը շնորհավորում են միմյանց Մեծ Պահքի ավարտի և նոր կյանքի մեկնարկի կապակցությամբ: Շատ եղեկեցիներ զարդարվում են տերևներով, նարգիզով ու ներկված ձվերով: Պատարագից հետո անգլիացիները վերադառնում են տուն` ուտելու Զատկի տորթը /կուլիչ/: 

Աղբյուրը՝  https://shabat.am/am/article/127332/Inchpes-en-tonum-Zatiky-tarber

Մանուկն ու ջուրըՀովհաննես Թումանյան


Ամպոտ սարեն ուրախ ձենով
Ջուր է գալիս, անցնում շենով։
Մի թուխ մանուկ դուրս է վազել,
Ձեռքն ու երես պաղ լվացել,
Լվացել է ձեռքն ու երես,
Ու դարձել է՝ խոսել էսպես.
— Դու ո՞ր սարեն կուգաս ջրի՛կ,
Իմ պաղ ջրիկ ու անուշիկ։
— Ես էն սարեն կուգամ մթին,
Որ հին ու նոր ձյունն է գլխին։
— Դու ո՞ր առուն կերթաս, ջրի՛կ.
Իմ պաղ ջրիկ ու անուշիկ։
— Ես էն առուն կերթամ զվարթ,
Ուր ափերն են շուշան ու վարդ։
— Դու ո՞ր այգին կերթաս, ջրի՛կ.
Իմ պաղ ջրիկ ու անուշիկ։
— Ես էն այգին կերթամ դալար,
Որ տերն է ժիր մեջն այգեպան։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Գտի՛ր հետևյալ բառերի
    Ա. Հոմանիշները
    մանուկ -երեխա
    դալար –կանաչ
    Բ. հականիշները
    ժիր – ալարկոտ
    պաղ -տաք
  2. Որտեղի՞ց է հոսում առվակը: Նշի՛ր այն տողերը, որտեղ դա երևում է:
    Ամպոտ սարեն ուրախ ձենով
    Ջուր է գալիս, անցնում շենով։
  3. Նկարի՛ր քո պատկերացրած առվակը:

23.02.2024

  1. Հաշվի՛ր։

Մտապահած թվի քառապատիկին գումարեցին  15 և ստացվեց 43: Ո՞ր թիվն էին մտապահել: 43-15=28 28:4=7

Պատ.՝  7

Մտապահած թվի հնգապատիկին գումարեցին  28  և ստացվեց  73: Ո՞ր թիվն էին մտապահել: 

73-28=45 45:5=9

Պատ.՝ 9

2. Գրի՛ր տրված թվից 6–ով մեծ և 6-ով փոքր թվերը: 

9829; 9.823;9817  

6594; 6.600;6606

66765; 66.759; 66753

100005; 99.999;99993 

142336; 142.331;142325

999006; 999.000; 998994 

3. Հաշվի՛ր արտահայտության արժեքը:

49 x 60+ 276 =3216                           76 x 80+ 567 =6647                          

 63 x 80 + 780 =5820                         78 x 30+ 123 =2463                          

58 x 60 +456 =3936                            39 x 90 +450=3960

4. Հրուշակագործը պահեստում ունի 14  կգ ալյուր։ Երկուշաբթի օրվանից նա պետք է ամեն օր 3 կգ ալյուրով բլիթներ3  պատրաստի։ Շաբաթվա որերորդ օրը կվերջանա ալյուրը:

Լուծում

Պատասխան՝

5. Նկարում բերված տվյալներից որոշի՛ր յուրաքանչյուր ծաղկի արժեքը։

Խոսող ձուկը

Հովհաննես Թումանյան

Մաս 1-ին

Լինում է, չի լինում մի աղքատ մարդ։ Էս աղքատ մարդը գնում է դառնում մի ձկնորսի շալակատար։ Օրական մի քանի ձուկ է աշխատում, տուն բերում, նրանով ապրում են ինքն ու կինը։

Մի անգամ էլ ձկնորսը մի սիրուն ձուկ է բռնում, տալիս իր շալակատարին, որ պահի, ինքն էլ ետ ջուրն է մտնում։ Էս շալակատարը գետափին նստած՝ նայում է նայում էն սիրուն ձկանն ու միտք անում.

-— Տեր աստված,— ասում է,— սա էլ, որ մեզ նման շունչ կենդանի է, դու ասա՝ սա՞ էլ մեզ նման ծնող ունի, ընկեր ունի, աշխարհքից բան է հասկանում, ուրախություն կամ ցավ է զգում՝ թե չէ…

Հենց էս մտածելու ժամանակ ձուկը լեզու է առնում.

— Լսի ,— ասում է,— մարդ-ախպեր։ Ընկերներիս հետ ես խաղում էի գետի ալիքների մեջ։ Ուրախությունից ինձ մոռացա ու անզգույշ ընկա ձկնորսի ուռկանը։ Հիմի, ով գիտի, իմ ծնողն ինձ որոնում է ու լաց է լինում, հիմի ընկերներս տխրել են։ Ես էլ, տեսնում ես, ինչպես եմ տանջվում, շունչս կտրում է ջրից դուրս։ Ուզում եմ էլի ետ գնամ ապրեմ ու խաղ անեմ նրանց հետ էն պաղ ու պարզ ջրերում։ Էնպես եմ ուզում, էնպես եմ ուզո՜ւմ… Եկ խեղճա, ազատ արա ինձ, բա´ց թող գնամ…

Էսպես էր ասում ցա՜ծ, շատ ցա՜ծ ձենով, ցամաքած բերանը բաց ու խուփ անելով։

Էս շալակատարի մեղքը գալիս է, առնում է ետ գցում գետը։

— Գնա, սիրուն ձկնիկ, թող լաց չլինի քո ծնողը։ Թող չտխրեն քո ընկերները։ Գնա ապրի ու խաղ արա նրանց հետ։

Առաջադրանք

1. Ինչպիսի՞ն էր շալակատարը, ինչպիսի՞ մարդ էր:շալակատարը հագատար և բարի:

2.Ի՞նչ է ասում ձուկը շալակատարին: Նշի՛ր այդ հատվածը:— Լսի ,— ասում է,— մարդ-ախպեր։ Ընկերներիս հետ ես խաղում էի գետի ալիքների մեջ։ Ուրախությունից ինձ մոռացա ու անզգույշ ընկա ձկնորսի ուռկանը։ Հիմի, ով գիտի, իմ ծնողն ինձ որոնում է ու լաց է լինում, հիմի ընկերներս տխրել են։ Ես էլ, տեսնում ես, ինչպես եմ տանջվում, շունչս կտրում է ջրից դուրս։ Ուզում եմ էլի ետ գնամ ապրեմ ու խաղ անեմ նրանց հետ էն պաղ ու պարզ ջրերում։ Էնպես եմ ուզում, էնպես եմ ուզո՜ւմ… Եկ խեղճա, ազատ արա ինձ, բա´ց թող գնամ:

3.Ինչպիսի՞ն էր ձուկը:ձուկը գեղեցիկ և խոսող:

Մաս 2-րդ

Ձկնորսը սաստիկ բարկանում է շալակատարի վրա։

— Տո՛ ախմախ,— ասում է,— էստեղ ջրի մեջ թրջվելով ձուկ եմ բռնում, դու իմ աշխատանքն առնում ես էլի ետ ջուրը գցո՞ւմ… Դե գնա կորի, էլ իմ աչքին չերևաս, էլ իմ շալակատարը չես էս օրից, գնա սովից մեռի։

Ձեռի տոպրակն էլ խլում է ու ճամփու դնում։

— Հիմի ես ո՞ւր գնամ, ի՞նչ անեմ, ո՞նց ապրեմ…— տարակուսած մտածելով դառն ու դատարկ վերադառնում է աղքատը դեպի տուն։

Էս տխուր մտածմունքի ժամանակ ճամփին դեմը դուրս է գալի մի մարդակերպ Հ֊րեշ՝ առաջը մի գեղեցիկ կով։

— Բարի օր, ախպերացու, էդ ի՞նչ ես մոլորել, ի՞նչ ես միտք անում,— հարցնում է Հ֊րեշը։

Աղքատը պատմում է իր գլխին եկածը, թե ինչպես հիմի մնացել է անգործ, անճար ու չի իմանում, թե ոնց պետք է ապրեն ինքն ու իր կինը։

«Լսի՛, բարեկամ,—՝ ասում ՛է Հրեշը։— էս կաթնատու կովը ես քեզ կտամ երեք տարվան ժամանակով։ Ամեն օր էնքան կաթ տա, որ քու կնիկն ու դու կուշտ-կուշտ ուտեք, ապրեք։ Երեք տարին լրացավ թե չէ, հենց էն գիշերը կգամ ձեզ հարց կտամ։ Թե հարցիս պատասխանեցիք՝ իմ կովը ձեզ լինի, թե չէ՝ երկուսդ էլ իմն եք, տանելու եմ, ինչ ուզեմ կանեմ։ Համաձայն ե՞ս։

— Մի բան՝ որ առանց էն էլ սովից մեռնելու ենք,— մտածում է աղքատը,— կովը կտանեմ, էս երեք տարին կապրենք, մինչև երեք տարվա լրանալն էլ աստված ողորմած է։ Մի տեղից մի դուռ կբացվի, կամ գուցե հենց պատասխանը տալիս ենք, ով գիտի…

— Համաձայն եմ,— ասում է, ու կովն առաջն անում, տանում տուն։

Երեք տարի կթում են, լիուլի ուտում, ապրում։ Չեն էլ նկատում, թե ինչպես անցավ երեք տարին, և ահա հասնում է նշանակած օրը, որ հրեշն էն գիշեր պիտի գա։

Առաջադրանք

1.Ի՞նչ արեց ձկնորսը, երբ շալակատարը ձկնիկին բաց թողեց ջուրը:ձկնիկին շատ է բարկանում

2.Ո՞ւմ հանդիպեց շալակատարը:շալակատարը հանդիպեց հրեշին

3.Ի՞նչ առաջարկեց Հրեշը շալակատարին:Հրեշը առաջարկեց կովը տալ նրանց

4.Ի՞նչ պայման դրեց Հրեշը: Նշի՛ր այդ հատվածը:«Լսի՛, բարեկամ,—՝ ասում ՛է Հրեշը։— էս կաթնատու կովը ես քեզ կտամ երեք տարվան ժամանակով։ Ամեն օր էնքան կաթ տա, որ քու կնիկն ու դու կուշտ-կուշտ ուտեք, ապրեք։ Երեք տարին լրացավ թե չէ, հենց էն գիշերը կգամ ձեզ հարց կտամ։ Թե հարցիս պատասխանեցիք՝ իմ կովը ձեզ լինի, թե չէ՝ երկուսդ էլ իմն եք, տանելու եմ, ինչ ուզեմ կանեմ։ Համաձայն ե՞ս։

Մաս 3-րդ

Մարդ ու կնիկ վերջալույսի տակ տխուր նստում են դռանը ու միտք են անում, թե ի՞նչ պատասխան տան հրեշին կամ ո՞վ գիտի՝ ինչ կհարցնի նա. ո՞վ կիմանա Հ֊րեշի միտքը։

— Ա´յ թե ինչ դուրս կգա, երբ մարդ Հ֊րեշի հետ գործ բռնի… հրեշի հետ հաշիվ ունենա… հրեշից լավություն ընդունի…— հառաչելով զղջում էին մարդ ու կին, բայց անցկացածն անց էր կացել, էլ հնար չկար։ Իսկ զարհուրելի գիշերն արդեն վրա էր հասնում։

Էս ժամանակ նրանց մոտենում է մի անծանոթ գեղեցիկ երիտասարդ։

— Բարի իրիկուն,— ասում է,— ճամփորդ մարդ եմ. մութն ընկնում է, ես էլ հոգնած եմ, հյուր չե՞ք ընդունի ձեր տանն էս գիշեր։

— Ընչի չէ, ճամփորդ ախպեր, հյուրն աստծունն է։ Բայց մեզ մոտ վտանգավոր է էս գիշեր։ Մենք հրեշից մի կով ենք առել էն պայմանով, որ երեք տարի կթենք, ուտենք, երեք տարուց ետը գա մեզ հարց տա, թե պատասխանենք, կովը մեզ լինի, թե չէ՝ իր գերին ենք։ Հիմի ժամանակը լրացել է, էս գիշեր պիտի գա, մենք էլ չգիտենք, թե ինչ պատասխան տանք։ Հիմի մեզ ինչ անի մենք ենք մեղավոր, վայ թե քեզ էլ վնասի։

— Բան չկա, որտեղ դուք՝ էնտեղ էլ ես, պատասխանում է օտարականը։

Համաձայնում են. հյուրը մնում է։

Մին էլ կեսգիշերին դուռը դղրդում է։

-Ո՞վ է

— Հրեշը։ Եկել եմ, դե պատասխանս տվեք։

— Ի՞նչ պատասխան, սարսափից մարդ ու կնկա լեզուն կապվում է, մնում են տեդները քարացած։

— Մի՛ վախենաք, ես ձեր տեղակ սրա պատասխանը կտամ,— ասում է երիտասարդ հյուրը ու գնում է դեպի դուռը։

Առաջադրանք

1.Ո՞վ եկավ շալակատարի տուն:

2,Ի՞նչ պատասխանեցին ճամփորդին շալակատարն ու կինը, երբ խնդրեց, որ իրեն գիշերելու տեղ տան:

3,Նշի՛ր այն հատվածը, որտեղ հյուրընկալում են ճամփորդին:

Մաս 4-րդ

— Եկել ե՜մ,— դռան ետևից ձայն է տալիս Հրեշը։

— Ես էլ եմ եկե՜լ,— պատասխանում է ներսից հյուրը։

— Որտեղի՞ց ես եկել։

— Ծովի էն ափից։

— Ընչո՞վ ես եկել։

— Կաղ մոծակը թամքել եմ, վրեն նստել եմ, եկել։

— Ուրեմն ծովը պստիկ է եղել։

— Ի՜նչ պստիկ, արծիվը չի կարող մի ափից մյուսը թռչի։

— Ուրեմն արծիվը ճուտ է եղել։

— Ի՞նչ ճուտ, թևերի շվաքը քաղաք է ծածկում։

— Ուրեմն քաղաքը շատ է փոքրիկ։

— Ի՜նչ փոքրիկ, նապաստակը մի ծայրից մյուսը չի հասնի։

— Ուրեմն նապաստակը ձագ է։

— Ի՛նչ ձագ. մորթին մի մարդու քուրք դուրս կգա, գլխարկն ու տրեխն էլ ավել։

— Ուրեմն մարդը թզուկ է։

— Ի՜նչ թզուկ, ծնկան ծերին աքլորը ծուղրուղու կանչի, ձենը ականջը չի հասնիլ։

— Ուրեմն խուլ է։

— Ի՛նչ խուլ, սարում որ պախրեն խոտ պոկի, նա կլսի։ Հրեշը մնում է կապված, մոլորված. զգում է, որ ներսը մի ուժ կա իմաստուն, համարձակ, անհաղթելի, էլ չի իմանում ինչ ասի, սուս ու փուս քաշվում, կորչում է գիշերվա խավարի մեջ։

Սրանք նոր մեռած տեղներիցը ետ են գալի, ուրախանում աշխարհքովը մին են լինում։ Հետն էլ բացվում է բարի լուսը, և երիտասարդ հյուրը վեր է կենում, մնաք բարով է ասում, որ գնա իր ճանապարհը։

— Չենք թողնի, որ չենք թողնի,— առաջը կտրում են մարդ ու կին.— դու որ փրկեցիր մեր կյանքը, ասա՛, ինչով ետ վճարենք քո լավությունը…

— Չէ՜, անկարելի բան է, պետք է գնամ իմ ճանապարհը։

— Դե գոնե անունդ ասա, եթե լավությունդ կորչի ու չկարողանանք ետ վճար՛ել, գոնե իմանանք, թե ում ենք օրհնելու…

— Լավություն արա ու թեկուզ ջուրը գցի, չի կորչի։ Ես հենց էն Խոսող ձուկն եմ, որի կյանքը դու խնայեցիր…— ասում է անծանոթն ու չքանում ապշած մարդ ու կնկա աչքերից։

Հարցեր և առաջադրանքներ

1.Թվարկի՛ր հեքիաթի հերոսներին և յուրաքանչյուրին մեկ բառով բնութագրի՛ր:

2.Բառերի համար զույգեր հորինի՛ր:

 օրինակ՝ քաղաք- մաքուր քաղաք:

Հրեշ, ծով, անծանոթ, ախպեր, գիշեր:

3.Նշի՛ր վերջալույսը նկարագրող հատվածը, paint նկարչական ծրագրով նկարի՛ր այն և տեղադրի՛ր  բլոգումդ:

4.Հեքիաթը ձկան անունից համառոտ պատմի՛ր: /բանավոր/

5.Նամակ գրի՛ր ձկանը:

22.02.2024

1. Գտի՛ր թիվը: 

 Մտապահած թվի կրկնապատիկին գումարեցին  4 և ստացվեց քսան: Ո՞ր թիվն էին մտապահել:20-4=16 16:2=8

Պատ.՝8

2.Գրի՛ր տրված թվից 5–ով մեծ և 5-ով փոքր թվերը: 9528; 9523;9518 

7505; 7500;7495

62364; 62359;62354  

10004; 99.999;99994  

142336; 142.331;142326  

999005; 999.000;998995  

3. Լուծի՛ր խնդիրը: 

 4 տարբեր գույնի ափսեներում տարբեր մրգեր են՝ խնձոր, նարինջ, տանձ և բանան։ Խնձորը կապույտ և սպիտակ ափսեների մեջ չէ։ Նարինջը կապույտ և վարդագույն ափսեների մեջ չէ։ Բանանն ի՞նչ գույնի ափսեի մեջ է, եթե տանձը կանաչ ափսեի մեջ է: 

4 Լրացրո՛ւ պակասող թվերը։ 

8 շաբաթ – 2 շաբաթ 2 օր =5շաբաթ 5օր 

9 տարի – 1 տարի 8 ամիս=7տարի 4 

8 օր – 2 օր 14 ժամ=5օր 10ժամ 

9 ժամ – 3 ժամ 50 ր =5ժամ 10ր 

7 ր – 3 ր 30 վայրկյան=3 ր  30վայրկյան

7 ր – 3 ր 30 վայրկյան=3 ր  30վայրկյան

5. Հաշվի՛ր արտահայտության արժեքը:

43 x 40 =1720 76 x 30 =2280 63 x 20 =1260

81 x 30 =2400 18 x 50 =900 39 x 70 =2730

4785 + 7589 =1334 7524 – 1822 =5702 9994 -1289 =8705

1548 +5497 =7045 7892 – 2598 =5294 5873 – 2923 =2 950

6. Լուծի՛ր խնդիրը։

Մայրիկը 6 տուփ կաթնաշոռի և 1 տուփ կարագի համար վճարել է 1530 դրամ։ Ի՞նչ արժե է կարագը, եթե 1 տուփ կաթնաշոռն առժե 200 դրամ։

Լուծում 6×200= 1200 1530-1200= 330

Պատասխան՝ 330

22.02.2024

1Բառերը գտի՛ր և գրի՛ր։

  1. Գիշատիչ-գազան, որը ձմռանը քուն է մտնում:արջ
  2. Կենդանի, որը ո՛չ թռչուն է, ո՛չ էլ մուկ:չղջիկ
  3. Հոտավետ, գեղեցիկ ծաղիկ, որը փշոտ է:վարդ
  4. Պապիկ-տատիկ, հայր-մայր, տղա-աղջիկ
  5. Երկար-կարճ, ծանր-թեթև, ցածր-բարձր
  6. Մեկ կամ երկու սապատ ունեցող խոշորամարմին որոճող կենդանի:ուղտ

Ուշադրություն դարձրո՛ւ գրածդ բառերի գրությանը: Այդ բառերն արտասանի՛ր: Տարբերություն կա՞գրության և արտասանության միջև:

2Եթե նախադասությունների մասերը ճիշտ միացնես, քեզ ծանոթ հեքիաթից մի հատված կկարդաս:

Մոխրոտը ուզում է փախչել տուն, երբ տեսնում է, որ մութն ընկնում է:

Թագավորի տղան ետևից է ընկնում՝ տեսնելու, թե աղջիկն ո՞ւմ տունն է մտնում:

Մոխրոտը վազում ընկնում է իրենց տան ետևի պարտեզը, որտեղ մի տանձենի է լինում՝ լիքը հասած պտուղներով։

Սկյուռի նման ճարպիկ բարձրանում է ծառը, ու ճյուղերի արանքում կորչում:

Թագավորի տղան մտնում է պարտեզ, բայց չի գտնում աղջկան:

Կազմիր նախադասություններ հորդ, հորթ, հարդ, հարթ, ուղտ, ուխտ, որդ, որդ բառերով:

Հորդ անձրևից թրջվել էի։ Մայրիկը կերակրոմ է իր հորդին, որ մեծանա։ Ես հարդի վրա նստած կանգստանում եմ։ Հարթ ճանապարհով հեծանիվ քշեցի։ Ուղտի վրա նստեցի և մի տուտուզս ցավաց։ Ես ուխտ եմ արել, որ այլևս սուտ չեմ խոսա։ Ես խաղողի որթ պոկեցի։ Խնձորիս մեջ որդ կար։