31.10.2024

Հանման   ճշտության    ստուգումը    գումարով

  • Եթե տարբերությանը գումարենք հանելին ու  ստանանք նվազելին, ապա   այն ճիշտ է  կատարված, իսկ եթե ոչ, ապա սխալ է։
Նվազելիհանելի=տարբերություն
4567           –3569         =998

1․Կատարենք հանում       և   այն ստուգենք գումարով.

Օրինակ՝

4567-3569=998

7 Ստուգում՝+3569   
 3569    998   
  998   4567   

48900-3569=45331

48900     +45431   
  3569       3569   
 45331      48900   

35697-13508=22189

 35697   +22189    
  13508    13508    
  22189    35697    

2000-1598=402

2000   +1598       
 1598     402       
  402    2000       

  10456-5987=4369

10456    +5987     
  5987     4369     
  4369    10456     

2.Գումարումով ստուգիր ճի՞շտ է արդյոք կատարվել հանումը.

 Օրինակ՝ 6999-256=6743                                                                   Ստուգում՝  

+6743          
  256          
 6999          

Ճիշտ է։

25698-5895=19803

+19803              
  5895              
 25698              

Ճիշտէ։
85694-35698=45996

+35698              
 45996              
 81694              

Ճիշտ չէ։

3.Գտի՛ր անհայտ գումարելին ու կատարիր ստուգում՝

 Օրինակ՝

 +1569=5694  
564 Ստուգում՝+4125   
 1569   1569   
 4125   5694   
23609+2098=25697
256972098=23599    
8067+       =10789  

                             ,trorkyr

10789     8067     
  8067     2722     
  2722    10789     
3805+       =45678
45678   Ստ.՝+41873    
  3805      3805    
 41873     45678    

Ես սեբաստացի եմ

Ես սեբաստացի եմ դարձել վեց տարեկանում: Երբ առաջին անգամ եկա դպրոց, ես առաջինը տեսա ընկեր Գոհարին և հասակացա, որ դպրոցը ինձ դուր է գալիս: Իմ ամենասիրած վայրը ագարակն է: Իմ դպրոցը յուրահատուկ է գիտելիքներով: Որովհետև այն ինձ գիտելիք է տալիս:

Ես ոչ մի բան չէի փոխի իմ դպրոցում:

  1. Հայերենում շեշտը կայուն շարժական է: Կայուն է, որովհետև միշտ դրվում է բառի վերջին ձայնավորի վրա, օր. Ձո’ւկ, մա’րդ, գա’յլ…. 
  2. Շարժական է, որովհետև, երբ բառը վերջից աճում է, այսինքն` նոր բաղադրիչներ է ստանում, ապա շեշտը գնում և ընկնում է նորակազմ բառի վերջին ձայնավորի վրա: օր.` ձկնատեսա’կ, մարդակե’ր, գայլաձո’ւկ… 
  3. Պետք է հիշել, որ հայերենում կան մի քանի բառեր, որոնց բառային շեշտը վերջին ձայնավորի վրա չի ընկնում, դրանցից առավել օգտագործվողներն են մա’նավանդ, նա’մանավանդ, շեշտ չեն կրում նաև օժանդակ բայերը, օր. ` գնո’ւմ է ոչ թե գնում է’: 
  1. Շեշտ չի կարող ունենալ նաև որոշյալ հոդի կամ գաղտնավանկի Ը տառը, օր. `պատուհա’նը ոչ թե պատուհանը’ կամ վա’գր ոչ թե վագ’ր: 
  2. Շեշտի դիրքի փոփոխության պատճառով շեշտից զրկված ձայնավոր հնչյունը թուլանում է և հնչյունափոխվում կամ սղվում, օր. ` տուն- տնտեսուհի, գիր-գրչաման, սեր-սիրառատ, գույն-գունավոր… 
  3. Հնչյունափոխության այս ձևը կոչվում է շեշտափոխական հնչյունափոխություն: 

Օրինակ՝ ձո´ւկ — ձկնո´րս- Ու ձայնավորը դարձավ լսվող, բայց չգրվող Ը 

գի´ր- գրատախտա´կ- Ի ձայնավորը դարձավ լսվող, բայց չգրվող Ը 

Սե´ր- սիրե´լ- Ե-ն դարձավ Ի…. 

1. Գտեք սխալ շեշտադրված բառերը և կարմիր գույնով ուղղեք: 

Ա. Կաղի´ն,մանչո´ւկ,լարախա´ղաց, վարդակա՛կաչ

Բ. Մանուշա´կ, որսաշո´ւն, մր´գատու, լայնէկրա´ն 

Գ. Պարտե´զ, Ճապոնիա´, գաթա´, երեխա´ 

Դ. Դասագիրք´, սուսուփո´ւս, նրբերշիկ´, դասաժա´մ

2. Հետևյալ բառերին վերջից ավելացրեք նոր մասնիկներ և գրեք, թե բառն ինչ փոփոխության ենթարկվեց: 

Ձու, միս, տեր, մութ, սուտ, միրգ, լիքը: 

Ձու-ձվածեղ, ու-ի շեշտը տեղափոխվեց ե-ի վրա, ու-ն դարձավ վ: 

Միս-մսամթերք, ի-ի շեշտը տեղափոխվեց ե-ի վրա, ի-ն դարձավ լսվող, բայց չգրվող ը: 

Տեր-տիրակալ, ե-ի շեշտը գնաց վերջին ա-յի վրա, ե-ն դարձավ ի: 

Մութ-մթնշաղ, ու-ի շեշտը տեղափոխվեց ա-յի վրա, ու-ն դարձավ լսվող, բայց չգրվող ը: 

Սուտ-ստախոս, ու-ի շեշտը տեղափոխվեց ո-յի վրա, ու-ն դարձավ լսվող, բայց չգրվող ը: 

Միրգ-մրգատու, ի-ի շեշտը տեղափոխվեց ու-ի վրա, ի-ն դարձավ լսվող, բայց չգրվող ը: 

Լիքը- լիություն ի-ի շեշտը տեղափոխվեց ու-ն դառավ ք ը-ն գրվում է ու լսվում:

3. Գտեք բառերի առաջին արմատները և գրեք, թե բառերում ինչ հնչյունափոխություն է կատարվել: Օրինակ՝ մկնիկ- մուկ- ու>ը 

Գունավոր, հուսահատ, տնակ, գնացուցակ, սիրահարվել, ձկնորս, շրթներկ, գնդակ, գրամեքենա, ընկուզենի, լուսամուտ, այգեպան: 

Գունավոր — գույն- ույ>ու,  

հուսահատ — հույս- ույ>ու,  

տնակ — տուն- ու>ը,  

գնացուցակ — գին- ի>ը,  

սիրահարվել — սեր- ե>ի,  

ձկնորս — ձուկ — ու>ը,  

շրթներկ — շուրթ- ու>ը,  

գնդակ — գունդ- ու>ը,  

գրամեքենա — գիր- ի>ը,  

ընկուզենի — ընկույզ- ույ>ու,  

լուսամուտ — լույս- ույ>ու,  

այգեպան — այգի- ի>ե: 

Եթե դիտենք աշխարհի քարտեզը, առաջին իսկ հայացքից կնկատենք, որ Երկրագնդի մակերևույթը բաժանված է ցամաքային և ջրային տարածքների: Երկրագնդի ցամաքի խոշորագույն տեղամասերը, որոնք շրջապատված են ծովերով ու օվկիանոսներով, կոչվում են մայրցամաքներ:

Երկրագնդի վրա կա 6 մայրցամաք:

Ամենամեծը Եվրասիան է,որի մեջ մտնում են Եվրոպա և Ասիա աշխարհամասերը, ուր գտնվում է նաև մեր հայրենիքը՝ Հայաստանը: Ափերը ողողվում են Հյուսիսային սառուցյալ, Խաղաղ, Ատլանտյան և Հնդկական օվկիանոսների ջրերով:

Մյուսներն են` Աֆրիկան, Հյուսիսային Ամերիկան, Հարավային Ամերիկան, հավերժական սառույցով ծածկված Անտարկտիդան և ամենափոքր մայրցամաքը՝ Ավստրալիան:

Մայրցամաքները շրջապատի կղզիների հետ միասին կոչվում են աշխարհամասեր: Դրանք նույնպես վեցն են՝ Եվրոպա, Ասիա, Աֆրիկա, Ամերիկա, Ավստրալիա, Անտարկտիդա:

Միլիոնավոր տարիներ առաջ Հարավային Ամերիկան, Աֆրիկան, Ասիայի մի մասը, Ավստրալիան և Անտարկտիդան կազմել են մեկ մայրցամաք՝ Գոնդվանան:

Խմբային աշխատանք դպրոցում

Երկրագնդի վրա շուրջ 2 հազար տարբեր ժողովուրդներ են ապրում, որոնք խոսում են տարբեր լեզուներով, տարբեր վարք ու բարք և սովորույթներ ունեն: Պատկերացրե ք, թե Երկրի վրա բոլորը, ամեն ինչ միանման են: Լա՞վ կլինի, թե՞ վատ: Աշխատեք խմբերով է փորձեք մտածել

 ա) Ինչո՞վ լավ կլիներ, եթե Երկրի վրա ամեն ինչ միանման լիներ:
Յուրաքանչյուր ազգ ինքնատիպ է իր մշակույթով, իր սովորույթներով:Ազգերի նմանությունը կբերի միօրինակություն և ոչ մի ազգային արժեք չի պահպանվի: Վստահ եմ, որ լավ չի լինի:

բ) Ինչո՞վ լավ չէր լինի, եթե Երկրի վրա ամեն ինչ միանման լիներ: Քննարկելու ենք դասարանում:

Դարեր ի վեր ազգերը ստեղծել են հոգևոր, մշակութաին արժեհամակարգ: Չեմ էլ ուզում պատկերացնել մեր մշակույթը առանց խնկաբույր շարականների, առանց հայրենների, առանց Կոմիտասի,առանց Թումանյանի կենսափիլոփայության:

16.10.2024

Գտիր  7-ի  կրկնապատիկը։ 7×2=14

Գտիր  6-ի  եռապատիկը։ 6×3=18

Գտիր   8-ի  քառապատիկը։8×4=32

Գտիր  10-ի  հնգապատիկը։10×5=50

Գտիր  4-ի  տասնապատիկը:10×4=40  

Թվարկիր  2-ի  պատիկ մի  քանի թիվ,  որոնք փոքր են 20-ից։ 2, 4,6,8,10,12,14,16,18

Թվարկիր   3-ի պատիկ մի քանի թիվ։ Ո՞րն է 3-ի պատիկ ամենափոքր թիվը։ 3,6,9,12,15,17,19: ամենափոքր `3

Գրեք  6-ի  պատիկ մի քանի թիվ, որոնք փոքր են 54-ից։ 6×6=36

Գրեք  8-ի  պատիկ մի քանի թիվ։ Ո՞րն է 8-ի պատիկ ամենափոքր թիվը։ 8×8=64

Թվարկիր 7-ի պատիկ մի քանի թիվ, որոնք մեծ են 30-ից։ 7×7=49

Թվարկիր  9-ի պատիկ մի քանի թիվ։ Ո՞րն է 9-ի պատիկ ամենափոքր թիվը։ 9×9=81

Թվարկիր 10-ի պատիկ մի քանի թիվ, որոնք փոքր են 70-ից։ 10×6=60

Թվարկիր  12-ի պատիկ մի քանի թիվ, որոնք մեծ են 24-ից։ 12×12=144

Գրեք  13-ի  պատիկ մի քանի թիվ։ Ո՞րն է 13-ի պատիկ ամենափոքր թիվը։ 13×13=169

Ո՞րն է ամենափոքր երկնիշ թվի վեցապատիկը։ 600

Ո՞րն է ամենամեծ  միանիշ թվի կրկնապատիկը։ 18

Ո՞րն է ամենափոքր  եռանիշ թվի տասնապատիկը։ 1000

Ո՞րն է ամենափոքր  քառանիշ թվի քառապատիկը:4000

Մեսրոպ Մաշտոց

Հայ ժողովրդի անցած պատմական ուղու շատ կարևոր հատվածն է 5-րդ դարը, որն անվանում են Ոսկեդար։ Հենց այս դարում տեղի ունեցան հայող պատմության մեջ վիթխարի նշանակություն ունեցող դեպքեր։ Առաջին հերթին ՝ հայոց գրերի գյուտը։

Հայոց գրերը ստեղծողը Մեսրոպ Մաշտոցն է։ Իր գործում Մեսրոպ Մաշտոցը միայնակ չէր․ նրա անբաժան համախոհն ու ընկերն էր Հայոց կաթողիկոսը ՝ Սահակ Պարթևը։ 5-րդ դարի սկզբին ՝ 405 թվականին, Մեսրոպ Մաշտոցին, Սահակ Պարթևին և Վռամշապուհ թագավորին հաջողվեց իրականցնել այբուբենի ստեղծման կարևոր գործը․․․

Յուրաքանչյուր ժողովրդի կյանքում հսկայական դեր ու նշանակություն ունի սեփական գրի գոյությունը։ Դա ազգի գոյատևման կարևոր նախապայմանն է։

Մեսրոպ Մաշտոց
Մ. Մաշտոցը ծնվել է 361 թվականին, Տարոն գավառի Հացեկաց գյուղում: Տիրապետում էր հունարենին, պարսկերենին, ասորերենին, վրացերենին։
Թեև քրիստոնեությունը Հայաստան մուտք է գործել առաջին դարում և 301 թ. դարձել պետական կրոն, բայց ժողովրդի զգալի մասը միայն  ձևականորեն էին քրիստոնյան, երկրում եղած  գրքերը հունարեն կամ ասորերեն էին, ժամերգությունները և ծեսերը կատարվում էին ժողովրդի համար անհասկանալի այդ լեզուներով։ Մաշտոցը Աստվածաշունչը բոլորի համար կարդալիս անմիջապես բանավոր թարգմանում էր հայերեն՝ ժողովրդին հասկանալի դարձնելու համար։ Ժողովուրդը կարծես ձուլվում էր, ոչնչանում, քանի որ չուներ իր սեփական գիրը: Այդ ժամանակ էլ Մ. Մաշտոցը հասկացավ, որ հարկավոր է ունենալ սեփական  գիրը, թարգմանել գրականությունը հայերեն:  Այդ պատճառով էլ իր աշակերտների հետ մեկնեց Եդեսիա, մի քանի տարի ուսումնասիրություններ կատարելուց հետո,  405թ. վերադարձավ հայրենիք, Վաղարշապատ/այժմյան Էջմիածին/: Նրան մեծ շուքով են ընդունում: Առաջին գիրքը, որը նա թարգմանում է հայերեն՝ Աստվածաշունչն է/ որը նաև անվանում են Թարգմանությունների Թագուհի/: Գրերի ստեղծումից հետո, մեծ թափով սկսվում է թարգմանական գործընթաց, շատ գրքեր են թարգմանվում:  Եկեղեցիները դառնում են դպրոցներ, որտեղ սկսում են սովորացնել հայերեն: Առաջին հայատառ նախադասությունը Աստվածաշնչից էր, Սողոմոնի առակներից՝ «ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ», որը նշանակում  էր՝ ճանաչել իմաստությունը և խրատը, իմանալ հանճարի գործերը:
Այսպիսով հայերը ունենում են գիր և գրականություն իրենց լեզվով՝ հայրերեն: Մաշտոցյան այբուբենը եղել է   36 տառանի, և, օ, ֆ տառերը ավելացել են հետագայում: Հայոց այբուբենը ունի նաև թվային աժեք՝ օրինակ Ա-1, Բ-2, Ժ-10….  Մեսրոպ Մաշտոցին անվանում են նաև առաջին ուսուցիչ: Նրա հայնտի աշակերտն էր Կորյունը, որն էլ գիրք է գրում իր սիրելի ուսուցչի մասին՝ «Վարք Մաշտոցի» անվանումով: Մաշտոցի անունով է մեր Մատենադարանը, որի հենց մուտքի մոտ տեղադրված են Մաշտոցի և Կորյունի արձանները:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչու են 5-րդ դարը անվանում Ոսկեդար:
    Հենց այս դարում տեղի ունեցան հայող պատմության մեջ վիթխարի նշանակություն ունեցող դեպքեր։
  2. Ձեր կարծիքով ՝ ինչո՞ւ է ժողովրդի անհրաժեշտ սեփական գիր ունենալ։Յուրաքանչյուր ժողովրդի կյանքում հսկայական դեր և նշանակություն ունի սեփական գրի գոյությունը։ Դա ազգի գոյատևման կարևոր նախապայման է։
  3. Շարունակե՛ք հետևյալ միտքը․

Մեսրոպ Մաշտոցի կատարած գործն անգնահատելի է, քանի որովհետյև եթե մեր մոտ տառերը չլիներ մենք բոլորս անգրագետ կմնայնք:

Համո Սահյան ամեն ամեն ինչ ոսկեզօծվել է

Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է,
Ոսկի են թվում տերև ու ճյուղ,
Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,
Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:
Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը
Աշնան քամուն են ծափահարում:
Քամին է այս ծով գանձերի տերը,
Այս ոսկու տերը՝ մեծահարուստ:

Հարցեր և առաջադրանքներ

  • Ինչպե՞ս ես հասկանում հե
    տևյալ պատկերը. «Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը Աշնան քամուն են ծափահարում»:
    Բոլորը բարևում են աշուն:

    Ո՞ր պատկերն է քեզ ավելի շատ դուր գալիս: Պատասխանդ հիմնավորի՛ր:
    Աշնան քամուն են ծափահարում:
  • Ինչո՞վ է աչքի ընկնում բանաստեղծությունը՝ գույնո՞վ, ձայնո՞վ, թե՞ շարժումով: Դո՛ւրս գրիր այն տողերը, որտեղ «գույն» կա:
    Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,
  • Պատմի՛ր բանաստեղծությունը:
    Բոլորը ուրախեյն աշնան գալուն:
  • Նկարի՛ր բանաստեղծությունը, ձայնագրի՛ր և ֆիլմ պատրաստի՛ր: